Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ազգերի լիգայի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերը վաճառքում կլինեն օգոստոսի 15-ից

Ազգերի լիգայի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերը վաճառքում կլինեն 
օգոստոսի 15-ից

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 6-ին` ժամը 20:00-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-Լիխտենշտեյն ընտրական հանդիպման տոմսերը վաճառվելու են օգոստոսի 15-ից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի: 

Ցանկացողները տոմսերը կարող են ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից:

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 2000 դրամ:

Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել միայն «Հանրապետական» մարզադաշտ` 55 53 52, 55 53 51, 55 29 24: Առաքումն իրականացվում է 077 52 30 34 հեռախոսահամարով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]