Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անկարան հանդես Է եկել ԱՄՆ-ի հետ խնդիրները երկխոսության միջոցով լուծելու օգտին

Անկարան հանդես Է եկել ԱՄՆ-ի հետ խնդիրները երկխոսության միջոցով լուծելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն օգոստոսի 14-ին երկխոսության վերադառնալու կոչ Է ուղղել ԱՄՆ-ին՝ Անկարայի եւ Վաշինգտոնի փոխհարաբերություններում ստեղծված խնդիրները լուծելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Չավուշօղլուն հայտարարել Է Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ Անկարայում համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

«Խնդիրները լուծելու համար անհրաժեշտ Է վերադառնալ երկխոսության: ԱՄՆ-ի կողմից սպառալիքներն ու ճնշումը կբերեն միայն քաոսի»,-ասել Է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նա հավելել Է, որ «ամերիկացի պաստոր Բրանսոնի գործով որեւԷ փոփոխություն չկա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]