Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին. այստեղ ոսկերչական ճշգրտություն էր պետք

Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին. 
այստեղ ոսկերչական ճշգրտություն էր պետք

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապողականություն կար. իրավական գործընթացները պետք է ոսկերչական ճշգրտությամբ ընթանային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այսպիսի կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Ես Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ ամենաշատն եմ տուժել, քաղաքական հետապնդման եմ ենթարկվել: 2008 թվականին Ազգային ժողովում ես եմ հայտարարել, որ մարտի 1-ի դեպքերի պատասխանատվությունը կրում է ՀՀ երկրորդ նախագահը: Պատասխանատվությունը մի բան է, մեղքը՝ այլ: Ես այդ խնդրի մասին արտահայտվել եմ և ցանցային շատ մեծ բողոք է եղել, բայց իմ լսարանը սոցցանցը չէ, այլ գրագետ և բանիմաց լսարանը»,- նշեց Ալավերդյանը:

Նրա պնդմամբ՝ այս գործում շտապողականությունը նոր իշխանություններին միայն կխանգարի: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենը կոչ արեց լինել շատ սթափ, հավասարակշռված և միջազգային իրավունքի, օրենքի գերակայությանը հետևել:

Ալավերդյանը վստահություն հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը խոցելի կլիներ այլ հոդվածների կիրառմամբ, օրինակ՝ ապօրինի հարստացման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]