Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համացանցում հայտնվել Է տեսահոլովակ, որտեղ շիմպանզեն «ինքնաթիռ» Է խաղում ձագի հետ

Համացանցում հայտնվել Է տեսահոլովակ, որտեղ շիմպանզեն «ինքնաթիռ» Է խաղում ձագի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել Է Թաիլանդում նկարահանված տեսահոլովակ, որտեղ շիմպանզեն իր ձագի հետ «ինքնաթիռ» Է խաղում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը: Մեջքին պառկած՝ կենդանին ձագին տեղավորում Է իր ոտնաթաթին եւ սկսում նրան թեթեւակի վերեւ նետել: Կադրերում երեւում Է, որ ձագին, ասենք նաեւ ծնողին, շատ Է դուր գալիս այն, ինչ տեղի Է ունենում: Խաղն ավարտվում Է քնքուշ գրկախառնություններով:

Գիտնականները կարծում են, որ վաղ տարիքում իրենց տեսակի այլ ներկայացուցիչների հետ փոխգործակցությունը երիտասարդ շիմպանզեների ուսուցման գործընթացի կարեւոր մասն Է. դա նրանց օգնում Է ապագայում ձեւավորել իրենց պահվածքը: Հետազոտություններից մեկի համաձայն՝ նրանք կարող են ճանաչել բարությունն ու կարեկցանքը՝ տեսնելով դրանց օրինակները համակեցության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]