Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էրդողանը հայտարարել Է Թուրքիայի կողմից ամերիկյան Էլեկտրոնիկայի բոյկոտի մասին

Էրդողանը հայտարարել Է Թուրքիայի կողմից ամերիկյան Էլեկտրոնիկայի բոյկոտի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 14-ին հայտարարել Է ամերիկյան Էլեկտրոնային արդյունաբերության արտադրանքի բոյկոտի մասին, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: «Թուրքիան բոյկոտելու Է ամերիկյան Էլեկտրոնիկան: Նրանք ունեն iPhone, մյուս կողմից՝ միշտ Էլ կա Samsung-ի արտադրանքը գնելու հնարավորություն:

Մենք նաեւ ունենք մեր Venus Vestel տեխնոլոգիական ընկերությունը»,-Թուրքիայի ղեկավարի խոսքը մեջբերել Է Hurriyet թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Էրդողանը նշել Է, որ ԱՄՆ-ը տնտեսությունը որպես զենք Է օգտագործում Թուրքիայի դեմ: Բացի այդ, նրա խոսքով, տնտեսական ճնշմանը Թուրքիայի լավագույն պատասխանը կդառնար արտադրության աճը: «Արտադրության կոնսերվացումն անթույլատրելի Է, հարկավոր Է ավելի շատ արտադրել ու արտահանել»,-Էրդողանի խոսքը մեջբերել Է Anadolu գործակալությունը: Նախօրյակին Թուրքիայի նախագահը հայտարարել Է, որ երկրի վրա ներկայիս ճնշումն արտաքին որոշ ուժերի հակազդումն Է Անկարայի անկախ քաղաքականությանը:

Նրա խոսքով՝ նման գործողությունների հիմնական նպատակն Է՝ ստիպել Թուրքիային՝ հրաժարվելու սեփական շահերից: Էրդողանը ներկա իրադրությունը որակել Է «տնտեսական պաշարում», իսկ թուրքական արժույթի հետ կապված խնդիրները՝ Թուրքիայի վրա «գրոհի» արդյունք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]