Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՊԳԿ-ի խորհրդատուի հետ քննարկվել են գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրման տարբեր մեխանիզմներ

ՊԳԿ-ի խորհրդատուի հետ քննարկվել են գյուղացիական տնտեսություններին 
աջակցության տրամադրման տարբեր մեխանիզմներ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը օգոստոսի 13-ին ընդունել է Սերբիայի նախկին գյուղատնտեսության նախարարար Գորան Ժիվկովին, ով, որպես ՄԱԿ-ի  պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջազգային խորհրդատու, երկօրյա այցով Հայաստանում է։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են պետության կողմից գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրման տարբեր մեխանիզմներ։

Ողջունելով հյուրին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է միջազգային բարձրակարգ խորհրդատուների օժանդակությունը գյուղոլորտում նպատակային և արդյունավետ քաղաքականության մշակման և իրականացման հարցում։ Այնուհետև նախարարը ներկայացրել է ոլորտում այս պահին գործող սուբիսիդավորվող ծրագրերը, դրանց  հիմնական ուղղությունները և նախատեսվող առանցքային փոփոխությունները՝ ոլորտի առաջնահերթ խնդիրների լուծման համատեքստում։

Արթուր Խաչատրյանը մասնավորապես նշել է, որ այս տարվանից աշնանացանի իրականացման համար քննարկվում է լեռնային և նախալեռնային գոտիներում հեկտարի դիմաց ֆերմերներին դրամային սուբսիդավորում տրամադրելու հնարավորությունը՝ չմշակվող հողատարածքների ծավալը, որը կազմում է ընդհանուրի շուրջ 1/3 մասը, նվազեցնելու նպատակով։

Գորան Ժիվկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին  ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ պատրաստ է նեդնել առավելագույն ջանքերը՝ Հայաստանին օգտակար լինելու համար։ Նա ներկայացրել է Սերբիայի և համաշխարհային գյուղատնտեսության լավագույն փորձերը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]