Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումն սկսել Է Լոնդոնի միջադեպի հետաքննությունը

Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումն սկսել Է Լոնդոնի միջադեպի հետաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում խորհրդարանի շենքի մերձակայքում ավտոմեքենայի հետ կապված միջադեպը, որի հետեւանքով օգոստոսի 14-ին մի քանի մարդ Է տուժել, հետաքննում Է իրավապահ մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հայտարարության մեջ, որը զետեղվել Է Twitter-ում Լոնդոնի ոստիկանության Էջում: «Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումն անցկացնում Է Վեսթմինսթերման պալատի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի հետաքննություն, սակայն մենք ամենատարբեր վարկածներ ենք քննարկում»,-նշել են ոստիկանությունում: Ականատեսը հայտնել Է, որ վարորդը մեծ արագությամբ ավտոմեքենան միտումնավոր ուղղել Է դեպի արգելապատնեշը:

Այդ մասին հայտնել Է Daily Mail թերթը: «Ըստ իս, դա նման Էր կանխամտածված գործողության: Ավտոմեքենան ընթանում Էր արագ եւ արգելապատնեշի ուղղությամբ»,-ասել Է տեղի ունեցածի վկա Իվելինա Օչաբը, նշելով, որ բախումից հետո վարորդը դուրս չի եկել մեքենայից: Ականատեսներից մեկը, որին հարցեր Է ուղղել Է BBC-ն, տեղեկացրել Է, թե վարորդն ինչպես Է սկզբում մտել հեծանվորդների խմբի մեջ, իսկ հետո մխրճվել ուղեփակոցի մեջ, որը գտնվում Էր երկու շարք երկաթբետոնե բլոկների միջեւ: Նա նույնպես հաստատել Է, որ վարորդի գործողություններն իրեն թվացել են կանխամտածված:

Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտավորապես 7:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:30-ին): Անցորդները տեսել են՝ ինչպես Է արծաթավուն ավտոմեքենան բախվում արգելապատնեշին, եւ լսել են բախման ձայնը: Թե ինչ պատճառներով Է ավտոմեքենան բախվել խորհրդարանի շենքի մերձակա արգելապատնեշին, չի հաղորդվում: Իրավապահ մարմինների տեղեկություններով, տուժել են հետիոտներ: Նրանց թվաքանակի եւ վիճակի վերաբերյալ ստույգ տվյալներ չկան: Միջադեպի վայր են ժամանել զինված ոստիկաններ, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից ու տարել նրան: Ներկայում խորհրդարանի մերձակա հրապարակը շրջապատված Է ոստիկանների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]