Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ոստիկանությունը հայտնում է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում չարաշահումների մասին

Ոստիկանությունը հայտնում է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային 
գործակալությունում չարաշահումների մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հայտնում է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում 2013-2018թթ ընթացքում տեղի ունեցած չարաշահումների մասին: Քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2013-2018 թթ ընթացքում, Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության որոշ աշխատակիցների պահանջով, նպաստառու բնակիչները հաշվառվելու օրվանից, ընտանեկան նպաստը չդադարացնելու համար, տարբեր ժամանակահատվածներում, նպաստի գումարից մաս-մաս, միջնորդի միջոցով, գումարներ են փոխանցել գործակալության աշատակիցներին:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 


Չարաշահումների հետևանքով տուժած քաղաքացիներին հորդորում ենք սեղմ ժամկետում դիմել ոստիկանության Վարդենիսի կամ քննչական բաժիններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]