Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թաիլանդում պողպատե ցցագերանը տապալվել Է ավտոմեքենայից մի քանի սանտիմետր հեռավորության վրա

Թաիլանդում պողպատե ցցագերանը տապալվել Է ավտոմեքենայից մի քանի սանտիմետր հեռավորության վրա

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանգկոկի շրջաններից մեկում ամբարձիչից պոկված պողպատե կոնստրուկցիան՝ չորս տոննա քաշով, ընկել Է ավտոմեքենայից մի քանի սանտիմետր հեռավորության վրա: Պահը հայտնվել Է մոտակայքով ընթացող ավտոմեքենայի տեսագրանցիչի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրերում երեւում Է, թե ավտոմեքենային ինչպես Է հաջողվում արգելակել ցցագերանի ընկնելուց մի ակնթարթ առաջ: Ավտոմեքենայից դուրս են գալիս վարորդն ու ուղեւորը, կինն իրեն վատ Է զգում, տղամարդը գրկում Է նրան: Նրանց են մոտենում գլուխները կորցրած աշխատողները: Ինչպես նշում Է Daily Mail-ը, ավելի ուշ հայտնի Է դարձել, որ մեքենայի մեջ եղած մարդկանցից մեկը վնասվածք Է ստացել եւ հայտնվել հիվանդանոցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]