1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ապահովագրական ընկերություն-բուժհիմնարկ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել. Արսեն Թորոսյան

Ապահովագրական ընկերություն-բուժհիմնարկ ոչ ֆորմալ 
պայմանավորվածություններին պետք է վերջ դնել. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել հայաստանյան ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: 

«Առողջապահական ապահովագրության ոլորտը պետք է առողջացնել, բուժհիմնարկների հետ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել, իսկ որ այդպիսիք կան` տեղյակ ենք»,- հայաստանյան ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով` սոցիալական փաթեթի շրջանակներում ապահովագրական ծառայությունների մատուցման որակը պետք է բարձրացվի: Հիմնական անելիքներից է նաև ապահովագրության շրջանակի ընդլայնումն ու ապահովագրվածների թվաքանակի կտրուկ ավելացումը: Իսկ այս նպատակին պետք է հասնել առավել արդյունավետ աշխատող, միաժամանակ հնարավորին չափ քիչ ծախսատար համակարգ ունենալով: «Այս առումով քաղաքացիների վստահությունը շահելն ու նրանց կողմից ստացվող բողոքների կրճատումը պետք է լինի մեր ընդհանուր օրակարգում»,-ասել է Թորոսյանը:

Անդրադարձ է կատարվել ընկերություններին հետաքրքրող հարցերին, մասնավորապես, նաև բժշկական սխալի ապահովագրության ներդրման թեմային: Նախարարը շեշտել է, որ ոլորտին առնչվող ցանկացած հարց նախարարությունում կդառնա քննարկման թեմա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]