Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, նախատեսված ժամը 12:00-ից, տեղի չունեցավ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասուլիսի մեկնարկից առաջ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները ներխուժեցին «Էրեբունի պլազա» հյուրանոցի մամուլի սրահ, որտեղ պետք է կայանար Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը: 

Բողոքի ակցիայի մասնակիցները որոշ ժամանակ մնացին սրահում, այնուհետև հայտարարեցին, որ իրենք նպատակ ունեին տապալել ասուլիսը, ինչը հաջողվել է: Նրանք լքեցին սրահը, այնուհետև քննարկումների արդյունքում որոշում կայացրին երթով շարժվել դեպի գլխավոր դատախազության շենք: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ