Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը հետևում է զարգացումներին և կանի համապատասխան հետևություններ. ՀՀ ԱԳՆ-ն՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի հռչակագրի մասին

Հայաստանը հետևում է զարգացումներին և կանի համապատասխան հետևություններ. 
ՀՀ ԱԳՆ-ն՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի հռչակագրի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանն անդրադարձել է Կասպից ծովի կարգավիճակի մասին հռչակագրին և Հայաստանի վրա դրա ազդեցությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 14-ին կայացած ճեպազրույցի ընթացքում Աննա Նաղդալյանն ընդգծեց, որ այդ հռչակագիրը վերաբերվում է Կասպից ծովի ափամերձ 5 երկրներին:

«Այստեղ մենք մեկնաբանելու շատ բան չունենք: Բայց մենք հետևում ենք բոլոր այն գործընթացներին, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդեցություն ունենալ Հայաստանի վրա»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե այդ հռչակագրի ստորագրումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա՝ Աննա Նաղդալյանն ասաց, որ Հայաստանը հետևում է զարգացումներին և դրանցից կախված կանի համապատասխան հետևություններ:

Կասպյան հնգյակի երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի ղեկավարները Ղազախստանի Ակտաու քաղաքում ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիրը: 

Կասպյան գագաթնաժողովի ավարտին հռչակագրի տակ իրենց ոտորագրությունն են դրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Փորձագետները 5 երկրների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագիրն անվանել են «Կասպից ծովի Սահմանադրություն»: Ստորագրված հռչակագրի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակը և ընդերքը բաժանվում են հարևան պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]