Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Փրկարարները վերսկսել են Սեւանա լճում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Փրկարարները շարունակում են Սեւանա լճում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Օգոստոսի 3-ին ժամը 14:27-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 մարդ ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ:

Դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ժ. Շ.-ին (ծնված ՝1987 թ.), Ա. Շ.-ին (ծնված՝ 2014 թ.), Է. Ս.-ին (ծնված՝ 2007 թ.) և Գ. Դ.-ին (ծնված՝ 2007 թ.):

Պարզվել է, որ Ն. Շ.-ն (ծնված՝ 1975 թ.) լողալով փորձել էր օգնության հասնել քաղաքացիներին, սակայն ետ չի վերադարձել:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ