Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը ծրագրում Է Սեւ ծովում ավելի հաճախ վարժանքներ անցկացնել Ուկրաինայի եւ Վրաստանի մասնակցությամբ

ԱՄՆ-ը ծրագրում Է Սեւ ծովում ավելի հաճախ վարժանքներ անցկացնել Ուկրաինայի եւ Վրաստանի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են Սեւ ծովում Ուկրաինայի եւ Վրաստանի մասնակցությամբ ավելի հաճախ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը՝ «տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության հակազդման» շրջանակներում:

Համապատասխան դրույթը բովանդակում Է ԱՄՆ-ի ռազմական կարիքների համար հատկացումների մասին օրենքը, որն օգոստոսի 13-ին ստորագրել Է նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փաստաթղթի տեքստում ասված Է, որ Պենտագոնի ղեկավարը, պետքարտուղարը եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարը պետք Է մշակեն եւ իրականացեն Եվրոպայում դաշնակիցներին եւ գործընկերներին աջակցություն ցույց տալու ռազմավարություն, որոնք «գտնվում են ռուսական ագրեսիայի սպառնալիքի ներքո»: ԱՄՆ-ի նոր պաշտպանական բյուջեն նախատեսում Է 716 միլիարդ դոլարի հատկացում Պենտագոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]