Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սպիտակ տունը պարզաբանել Է թուրքական լիրայի անկումը

Սպիտակ տունը պարզաբանել Է թուրքական լիրայի անկումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան տնտեսական խորհրդական Քեւին Հասեթը Թուրքիայի շուկայում տեղի ունեցող տատանումները բացատրել Է ժողովրդավարությունից այդ երկրի հեռացմամբ, այլ ոչ թե ամերիկյան պատժամիջոցներով եւ ներկրման մաքսերի բարձրացմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երբ երկիրը կորցնում Է կապը լիբերալ ժողովրդավարության հետ, այդ ժամանակ ստույգ չգիտես, թե այնուհետեւ ինչ կպատահի տնտեսության հետ: Կարծում եմ՝ առկա Է մեծ անորոշություն»,- ասել Է Հասեթը MSNBC-ի եթերում: «Երբ արժույթն անկում Է արձանագրում 40 տոկոսով, դա այն բանի նշանն Է, որ այդ երկրում տնտեսության մեծ թվով հիմնարար ցուցանիշներ կարգին չեն»,- հավելել Է Հասեթը: Նրա խոսքով՝ ներմուծման մաքսերը վերաբերել են սոսկ պողպատին, իսկ այդ ճյուղը Թուրքիայի տնտեսության միայն «շատ փոքր մասն Է: Հասեթը նաեւ հայտնել Է, որ ԱՄՆ-ի վարչակազմը հետեւում Է լիրայի փոխարժեքին: Թուրքական լիրան վերջին օրերին կտրուկ նվազել Է, առավել ցածր ցուցրանիշը կազմել Է մեկ դոլարի դիմաց 7,24, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]