Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հարավային Կորեայի նախագահի ազգային միավորման, միջազգային գործերի եւ ազգային անվտանգության գծով խորհրդական Մուն Չուն Ինը:

«Գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին»,- նրա խոսքը մեջբերել Է Kyodo գործակալությունը: Հանդիպման շուրջ պայմանավորվածությունը ձեռք Է բերվել նախարարական մակարդակով Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի պատվիրակությունների միջեւ բանակցություններում, որոնք օգոստոսի 13-ին տեղի են ունեցել ապառազմականացված գոտու Փանմունջոմ բնակավայրում: Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների առաջին երկու հանդիպումները կայացել են այս տարվա ապրիլին եւ մայիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ