Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Տաջիկստանում ուղղաթիռի վթարից 5 մարդ զոհվել է, 6-ը՝ ծանր վիրավորվել

Տաջիկստանում ուղղաթիռի վթարից 5 մարդ զոհվել է, 6-ը՝ ծանր վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեց ռուսաստանցի ստացել են ծանր վնասվածքներ Տաջիկստանի լեռներում Մի-8 ուղղաթիռի կոշտ վայրէջքի պատճառով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրատվամիջոցին հայտնել է Տաջիկստանի արտակարգ իրավիճակների կոմիտեի ներկայացուցիչը: Ծանր վնասվածքներ ստացած ալպինիստները տեղափոխել են Դուշանբե ու հոսպիտալացվել:

Մի-8 ուղղաթիռը, որի խցիկում եղել են ալպինիստներ և անձնակազմի երեք անդամներ, կիրակի օրը կոշտ վայրէջք է կատարել լեռներում: Ալպինիստները վերադառնում էին ԽՍՀՄ տարածքի ամենաբարձր լեռնագագաթի՝ Իսմոիլ Սոմոնի վերելքից: Ինքնաթիռում էր գտնվում 13 ռուսաստանցի, բելառուս և իսպանացի, անձնակազմը Տաջիկստանի քաղաքացիներ են եղել: Մահացել է երեք ռուս ալպինիստ և երկու օդաչու:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]