1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Օգոստոսի 6-ից 12-ին գրանցվել է 346 արտակարգ դեպք

 Օգոստոսի 6-ից 12-ին գրանցվել է 346 արտակարգ դեպք
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 607 դեպք, որից 346-ը՝ արտակարգ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ԱԻՆ լրատվական ծառայությունից, նշված ժամանակահատվածում արձանագրվել է 193 կենցաղային կանչ, 253 հրդեհ, 59 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 60 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 3 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 1 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 3 տրանսպորտային միջոց: 

Գրանցվել է օձերի հայտնաբերման 22 դեպք: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 15 դեպք, որի հետևանքով տուժել է 15 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]