Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածները 
տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Օգոստոսի 13-ին, ժամը 17.08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Հ., ծնված 1985թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ձորակում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Մ. Հ.-ը (2002 թ.) տեղափոխվել են Ապարանի ԲԿ, մյուս ուղևոր Ն. Մ.-ը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները վարորդի և Մ.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ավտոմեքենայից դուրս բերել մյուս ուղևոր Ա. Հ.-ին (1976թ.), ով տեղափոխվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]