1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Չինաստանում սպիտակ սագը համալսարանի «հատուկ ուսանողի» կարգավիճակ է ստացել

Չինաստանում սպիտակ սագը համալսարանի «հատուկ ուսանողի» կարգավիճակ է 
ստացել

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում Գուգու անունով սպիտակ սագն ստացել է Շանհայի ծովային համալսարանում գրանցվելու մասին պաշտոնական նամակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստաալիքը: Գուգուի տիրուհին բուհի սոցիալական ցանցի պաշտոնական էջում գրել է. «Ես այլևս չեմ կարող հոգ տանել թռչնի մասին, չե՞ք կարող արդյոք որդեգրել Գուգուին և տեղակայել համալսարանի տարածքում»: Բուհի վարչակազմը պատասխանել է, որ պատրաստ են իրենց պատասխանատվության ներքո վերցնել սագին և նույնիսկ պաշտոնական նամակ են հրապարակել՝ նրան տալով համալսարանի «հատուկ ուսանողի» կարգավիճակ:

Համալսարանի ղեկավարությանն հայտարարությունը հաշված ժամերի ընթացքում հավաքել է ավելի քան 10 հազար հավանություն և նույնքան վերատարածում:

Գուգուն այս թռչնատեսակի առաջին ներկայացուցիչը չէ համալսարանի տարածքում: Բանն այն է, որ բուհը երկար ժամանակ է, ինչ բազմացնում է այս տեսակի թռչունների իր տարածքում: Նշվում է, որ թռչուններն ունեն իրենց էջը սոցիալական ցանցերում, որտեղ պարբերաբար ներկայացվում է տեղեկատվություն դրանց մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]