Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավարն ընդունել է «Լիդիան Արմենիայի» աշխատակիցներին

Փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավարն ընդունել է «Լիդիան Արմենիայի» 
աշխատակիցներին
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Օգոստոսի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը ընդունել է կառավարության շենքի առջև բողոքող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,աշխատակիցները ներկայացրել են իրենց մտահոգությունները, հայտնել, որ արդեն 53 օր է՝ չեն կարողանում աշխատանքի ներկայանալ և ընկերությունից արդեն ստացել են ծանուցագրեր, որ հնարավոր է՝ աշխատանքից ազատվեն:

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը նախ կոչ է արել քաղաքացիներին երկուստեք բացառել բռնությամբ խնդիրներ լուծելու որևէ դրսևորում և խնդրել սպասել մինչև ամսվա ավարտ աշխատանքային խմբի եզրակացությանը: Նա նաև խոստացել է աշխատակիցների ազատման խնդիրը քննարկել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի հետ և փորձել գտնել ժամանակավոր լուծում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին մեկնարկել է աշխատանքային խմբի գործունեությունը և ըստ աշխատակարգի՝ ուսումնասիրությունները պետք է տևեն 12 օր, որից հետո պետք է ամփոփվեն արդյունքները և ներկայացվեն վարչապետին:

Թարմացված. Սերժ Վարագ Սիսեռյանը հեռախոսազրույց է ունեցել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի հետ, խնդրել, որ մինչև աշխատանքային խմբի ուսումնասիրության ավարտը աշխատակիցները չազատվեն աշխատանքից: Ալոյանը խոստացել է մինչև վաղը հարցը քննարկել տնօրենների խորհրդի նիստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]