Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թալինից մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելման գործընթացը

Թալինից մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ինչպես հայտարարել էր բնապահպանության նախարարը մեկ ամիս առաջ՝ Հայաստանում աստիճանաբար կկրճատվի մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների կիրառումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պիլոտային քաղաք է ընտրվել Թալինը։

Ծրագրի շրջանակներում Թալինի քաղաքապետարանը բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացրել են առաջին հանրային լսումը, որին մասնակցել են  բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, առաջին տեղակալի օգնական Դիանա Երիցփոխյանցը, Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը,  «Ուրբան» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արմինե Թուխիկյանը, «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի տնօրեն Լուսինե Ալեքսանդրյանը, ինչպես նաև Թալին համայքի ավագանու անդամներ, ուսուցիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և բնակիչներ։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը` ով ներկայացրել է «Թալինի կանաչ քաղաքականության» ձևավորման ծրագրերը: Թալինն ունի բոլոր նախադրյալները կանաչ քաղաք դառնալու, միաժամանակ լուծելով իր համայնքում առկա սոցիալական խնդիրները, -նշել է նախարարի առաջին տեղակալը։

Ուրախալի էր տեսնել Թալինի բնակչության ոգևորվածությունը  և քաղաքային իշխանությունների պատրաստակամությունն այս կարևոր գործընթացի  իրականացման  հարցում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղական և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվելիք բնապահպանական ծրագրերը՝ առաջարկելով  բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել համայնքային խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներին։

«Ուրբան» հիմնադրամի ծրագրերի ղեկավարը ներկայացրել է երկտեղ աղբարկղերի  տեղադրման,  պլաստիկ շշերի վերամշակման, ինչպես նաև Թալինի աղբավայրի ցանկապատման, վերանորոգման աշխատանքների փուլերը։

Ներկաներին տեղեկացվել է, որ ծրագրի մեկնարկը տրվում է  մեկ համայնքից,   այնուհետև  փորձը  կկիրառվի մեկ մարզում, իսկ հետո  Հանրապետության ողջ տարածքում։

Շուրջ մեկ  ժամ տևած հարց ու պատասխանով ամփոփվել է հանդիպումը՝ առաջիկայում  գործնական քննարկման պայմանավորվածությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]