Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՌԴ դեսպանի հետ

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՌԴ դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը օգոստոսի 13-ին Ռուսաստանի դեսպանատանը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, անդրադարձ է կատարվել Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման և իրավիճակի լարման անթույլատրելիության հարցերին: 

Երկուստեք կարևորվել է պատմականորեն ձևավորված բարեկամության խորացման և տարբեր ոլորտներում դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական զարգացումներով պայմանավորված նոր իրողություններին, երկու ռազմավարական գործընկեր երկրների միջև բոլոր մակարդակներում փոխըմբռնման և վստահության ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]