Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խամենեին արգելեց բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ

Խամենեին արգելեց բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դեմ Է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա օգոստոսի 13-ին գրել Է Twitter-ի իր Էջում: «Ես արգելում եմ բանակցություններ վարել Ամերիկայի հետ»,- ասել Է Խամենեին:

Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները հնարավոր են «միայն այն ժամանակ, երբ Իրանը վստահ կլինի, որ Վաշինգտոնն իրեն չի խաբի»: «Այսօր նման վստահություն չկա»,- հավելել Է նա: Հոեւոր առաջնորդը նաեւ ընդգծել Է, որ «ԱՄՆ-ը միջուկային գործարքի շուրջ պայմանավորվածությունները խախտեց այն բանից հետո, երբ ստացավ այն, ինչն իրեն հարկավոր Էր»:

«Գործողություների համատեղ համապարփակ ծրագրից Ամերիկայի դուրս գալն ապացուցում Է, որ Վաշինգտոնին չի կարելի վստահել»,- նշել Է նա: Մինչ այդ Խամենեին նշել Էր, որ Իրանի տնտեսական խնդիրների արմատը ոչ միայն ամերիկյան պատժամիջոցներն են, այլեւ ներքին ղեկավարության սխալները: «Տնտեսության փորձագետները եւ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ գտնում են, որ այդ խնդիրը ոչ միայն արտաքին, այլ ներքին պատճառ ունի: Հիմնական խնդիրը պատժամիջոցները չեն, այլ այն, թե մենք ինչպես ենք դրանցից գլուխ հանում»,- ասել Է նա: «Անարդյունավետ կառավարումը հասարակ իրանցիների վրա ավելի մեծ ճնշում Է գործադրում, քան պատժամիջոցները:

Ես դա չեմ կարող դավաճանություն համարել, բայց դա մեծ սխալ Է կառավարման գործում»,-հավելել Է Ալի Խամենեին: Իր հերթին Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը օգոստոսի 13-ին Al Jazeera հեռուստաալիքին հայտարարել Է, որ ԱՄՆ-ի կողմից գործադրվող տնտեսական ճնշումն ու սպառնալիքներն Իրանին երբեք չեն ստիպի փոխել իր քաղաքականությունը մերձավորարեւելյան տարածաշրջանում: Դրա հետ մեկտեղ՝ Զարիֆը բացառել Է Վաշինգտոնի հետ երկխոսության հնարավորությունը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը որակելով «քարոզչություն»:

Միացյալ Նահանգների հետ ցանկացած երկխոսություն կսկսվի միայն այն ժամանակ, երբ նա կգործի որպես մի պետություն, որը հարգում Է մյուսներին, եւ կդադարեցնի պատժամիջոցների գործողությունը»,-պարզաբանել Է դիվանագետը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: «Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին:

Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում:

Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]