Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի 1918 և 1990թթ. խորհրդարանների նմանություններն ու տարբերություններն ընդհանրացվել են մեկ տեղեկագրում

Հայաստանի 1918 և 1990թթ. խորհրդարանների նմանություններն ու տարբերություններն ընդհանրացվել են մեկ տեղեկագրում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին և երրորդ հանրապետությունների առաջին խորհրդարանների նմանություններն ու տարբերություններն ամբողջացվել են մեկ տեղեկագրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 13-ին Ազգային ժողովում «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ»-ի և ՀՀ Ազգային ժողովի կողմից պատրաստված «Անկախ Հայաստանի առաջին խորհրդարանները» տեղեկագրի շնորհանդեսին լրագրողներին հայտնեց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ռուբեն Թորոսյանը:

«Տեղակագիրը զուգահեռներ է անցկացնում 1918թ.-ի և 3-րդ հանրապետության առաջին խորհրդարանների միջև: Պառլամենտարիզմի շատ ավանդույթներ կան, որոնք փոխանցվել են մեզ: Առաջին հանրապետության պատգամավորները դժվարին պայմաններում, կարճ ժամանակում հոյակապ աշխատանք են կատարել»,- ասաց Թորոսյանը:

Ռուբեն Թորոսյանի խոսքով` երկու խորհրդարանների միջև շատ նմանություններ ու տարբերություններ կան:

«Խորհրդարանական աշխատանքի, կանոնակարգի և հանձնաժողովների կազմի հետ կապված նմանություններ կան, և իրենց այդ փորձը մեզ է փոխանցվել: Հիմա ապշում ես` նրանք ինչպե՞ս են կարողացել պատերազմի պայմաններում, կարճ ժամանակում այդ ամենը անել: Տարբերություններն այն են, որ առաջին խորհրդարանն ընտրված չի եղել, այնտեղ նաև կին պատգամավորներ չեն եղել»,- նշեց Ռուբեն Թորոսյանը:

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, շնորհավորելով ներկաներին նշեց, որ սեպտեմբերի 19-20-ն ԱԺ բակում «Հայոց պառլամենտարիզմի» խորագրով ցուցահանդես է կազմակերպվելու, որտեղ ներկայացվելու են Հայաստանի 3 հանրապետությունների բոլոր խորհրդարանների մասին արխիվային տեղեկություններ:

«Մենք չպետք է բաժանարար գծեր դնենք առաջին, երկրորդ և երրորդ հանրապետությունների միջև: Դրանք բոլորը Հայաստան են` իրենց թերություններով ու առավելություններով»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]