1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կոլումբիայում 30 հազար մարդ Է տարհանվել հեղեղումների պատճառով

Կոլումբիայում 30 հազար մարդ Է տարհանվել հեղեղումների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղեղումների պատճառով առնվազն 30 հազար մարդ Է տարհանվել Կոլումբիայի հարավ-արեւմուտքի Մոկոա մունիցիպալիտետում, որն իշխանությունների կողմից հայտարարվել Է ազգային տարերային աղետի շրջան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է շրջակա միջավայրի նախարար Ռիկարդո Լոսանոն:

«Երեսուն հազար մարդ տարհանված Է, չորս հոգի՝ հոսպիտալացված»,-նախարարի խոսքը մեջբերում Է RCN ռադիոկայանը: Լոսանոն հավելել Է, որ ջրի հոսքերը քանդել են երեք կամուրջ: Նաեւ հաղորդվում Է տների ավերման մասին, խախտվել Է խմելու ջրի մատակարարման համակարգը: «Մենք ուշադիր հետեւում ենք Մոկոայում ստեղծված իրադրությանը… Բարեբախտաբար, զոհեր չկան, բայց մենք իրադրությանը պետք Է հետեւենք շատ ուշադիր»,-հայտարարել Է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, որի տեսաուղերձը հրապարակված Է Twitter-ի նրա միկրոբլոգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]