Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել գիշերային ակումբի մոտ 28-ամյա երիտասարդի սպանության վերաբերյալ

Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել գիշերային ակումբի մոտ 28-ամյա երիտասարդի սպանության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել Այնթապ գյուղի «Վարդա» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած սպանության վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 6-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նորագավթից Արտաշատ տանող ավտոճանապարհին երիտասարդի են դանակահարել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն Արտաշատի խճուղում հայտնաբերել է Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանի դին՝ բռնության հետքերով, որովայնի աջ մասում կյանքի հետ անհամատեղելի կտրած-ծակած վնասվածքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Բացահայտման աշխատանքներին միացել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողները: Համատեղ ձեռնարկվել են ծավալուն հետախուզական միջոցառումներ, ինչի արդյունքում ձեռք են բերվել անհրաժեշտ փաստեր, պարզվել են բացահայտման համար մի շարք կարևոր հանգամանքներ:

Դեպքը տեղի է ունեցել Այնթապ գյուղի գիշերային ակումբի մոտ, որի դիմաց կայանած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում ոստիկաններն արյան հետքեր են հայտնաբերել:

«Համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ՝ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցինք, որի արդյունքում պարզվեց, որ Սահակյանի և Այնթապ գյուղում գտնվող գիշերային ակումբի տնօրենի միջև ակումբի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, Սահակյանն ակումբի տնօրեն Խաչատուր Արոյանին դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել, Արոյանն էլ իր հերթին դանակով հարվածել է Սահակյանին՝ պատճառելով մահ: Ավելի ուշ պարզեցինք, որ Երևանի բժշկական կենտրոններից մեկում Խաչատուր Արոյանը բուժօգնություն է ստանում: Խաչատուր Արոյանը տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել»,- ներկայացնում է ոստիկանության ավագ օպերլիազոր Վիկտոր Եփրեմյանը:

Միջոցառումներ են ձեռնարկվում Խաչատուր Արոյանի գործածած դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են, սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]