Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել 
դոլարներն ու եվրոները

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, թուրքական արժույթը ռեկորդային անկում է գրանցել դոլարի նկատմամբ՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 7.24 լիրայի:

Նշվում է, որ այս տարվա ընթացքում թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 18  տոկոսով:

Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել է, որ  երկրի կառավարությունը լիրայի արժեզրկման դեմ գործողությունների պլան է մշակել և այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն: «Երկուշաբթի առավոտից մեր ինստիտուտները կձեռնարկեն անհրաժեշտ քայլերը և հանդես կգան հայտարարությամբ»,- ասել է Ալբայրաքը:

Նախարարն ընդգծել է, որ Թուրքիայի նոր տնտեսական մոտեցման կարևորագույն հիմքը կլինի բյուջետային կայունությունը, և հարկային օրենսդրությունը կհամապատասխանեցվի նոր իրավիճակին:

Նա նշել է, որ ծրագիրը պատրաստվել է բանկերի և ռեալ տնտեսության համար՝ ներառյալ փոքր և միջին բիզնեսը, որոնք ավելի շատ են տուժում արտարժույթի տատանումներից: Չնայած ֆինանսների նախարարի այս հայտարարություններին՝ լիրայի արժեզրկումը շարունակվում է:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն էլ հայտարարել է, որ Թուրքիան տնտեսական պատերազմի թիրախում է:  Նա Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել վաճառել իրենց մոտ պահած դոլարներն ու եվրոները ազգային լիրայի ուժեղացմանը նպաստելու համար՝ հերքելով խոսակցությունները, թե լիրայի արժեզրկման հետևանքով Թուրքիան կանգնած է տնտեսական ճգնաժամի առաջ:

Դոլարներն ու եվրոները վաճառելու մասին Էրդողանի կոչից հետո դոլարի դեմ Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացրել՝ վառելով ԱՄՆ դոլարները: Նրան միացել են նաև ակցիայի մյուս մասնակիցները: 

Վաշինգտոնը պատժամիջոցների է դիմել Անկարայի հանդեպ՝ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին Թուրքիայում ազատազրկելու համար: Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդեպ, իսկ օգոստոսի 10-ին ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց Թուրքիայից ներմուծվող մետաղի ու ալյումինի մաքսատուրքերը կրկնապատկելու մասին: Ամերիկացի հոգևորականին Թուրքիայում ազատազրկելու պատճառով ԱՄՆ-ի վերջին օրերի Անկարայի հանդեպ կոշտ քաղաքականության պատճառով թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է, ապրանքների գները սկսել են բարձրանալ։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]