Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Աշխարհում վաճառվել Է 0 եվրո անվանական արժեքով ավելի քան հարյուր հազար թղթադրամ՝ Կառլ Մարքսի նկարով

Աշխարհում վաճառվել Է 0 եվրո անվանական արժեքով ավելի քան հարյուր հազար թղթադրամ՝ Կառլ Մարքսի նկարով

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում վաճառվել Է զրո եվրո ավանական արժեքով ավելի քան հարյուր հազար հուշանվերային թղթադրամ՝ Կառլ Մարքի նկարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SWR հեռուստաընկերությունը: Տրիր քաղաքում զբոսաշրջության ոլորտում շուկայավարությամբ զբաղվող ընկերությունը մարտ ամսին թողարկել Է Մարքսի նկարով հուշանվերային թղթադրամներ՝ նվիրված գերմանացի փիլիսոփայի ծննդյան 200-ամյա տարեդարձին, որը նշում են մայիսի 5-ին:
Հինգ հազար օրինակ առաջին տպաքանակն իսպառ վաճառվել Է մեկ ամիսից Էլ պակաս ժամանակում: «Թղթադրամը մեծ ահանջարկ Է վայելում: Ոչ ոք չԷր սպասում, թե դրանք այդքան պահանջված կլինեն»,- պատմել Է հուշանվերը թողարկած ընկերության ներկայացուցիչ Հանս Ալբերտ Բեքքերը:
Ինչպես հայտնել Է Բեքքերը, հուշանվերային թղթադրամներն ուղարկվել են աշխարհի ավելի քան 40 երկիր, դրանք առանձնահատուկ ժողովրդականություն են վայելում Չինաստանում, ուր ուղարկվել Է 25-ից մինչեւ 30 հազար օրինակ:
Ընկերության կայքում նշվում Է, որ մանուշակագույն թղթադրամներն իսկական արժեթղթի տեսք ունեն: Դրանք տպված են կեղծումներից պաշտպանված թղթի վրա, ինչպես նաեւ ունեն ջրանիշ, հոլոգրամ, անհատական սերիական համար եւ պաշտպանության այլ տարրեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ