1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Չեղարկվել Է Իրաքի վարչապետի այցն Իրան. Mehr

Չեղարկվել Է Իրաքի վարչապետի այցն Իրան. Mehr

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի այցն Իրան չի կայանա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի վարչապետի դիվանատունը:
Գործակալության տվյալներով՝ Իրան ալ Աբադիի այցը չեղարկված Է: Մինչդեռ Իրաքի վարչապետը, ինչպես եւ պլանավորվում Էր, օգոստոսի 14-ին այցով կժամանի Թուրքիա:
Օգոստոսի 10-ին Իրաքի Կենտրոնական բանկը առեւտրային բանկերին ծանուցել Էր Իրանի վարկային հիմնարկությունների հետ դոլարով տրանզակցիաների անցկացումն արգելվելու մասին: Ընդսմին Իրաքի Կենտրոնական բանկը չի առարկում Իրանի հետ գործառնություններում եվրոյի օգտագործմանը, ինչը, նրա տվյալներով, «կախված Է Եվրամիության Կենտրոնական բանկի եւ համապատասխան թղթակից-բանկերի պահանջներից»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի սկզբին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից: Նա հայտնել Է Թեհրանի դեմ բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, այդ թվում՝ երկրորդայինների, այսինքն՝ այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
Իրաքը տարեկան 6,6 մլրդ դոլարի ապրանք Է գնում հարեւան Իրանից: Բացի սննդամթերքից, Իրանն իրաքյան շուկային մատակարարում Է ավտոմեքենաներ ու դրանց պահեստամասեր, կենցաղային տեխնիկա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]