Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավերումի դեմ կառուցում, ամայացման դեմ շենացում. քաղաքաշինության կոմիտեն շնորհավորել է շինարարի օրը

Ավերումի դեմ կառուցում, ամայացման դեմ շենացում. քաղաքաշինության կոմիտեն 
շնորհավորել է շինարարի օրը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն հայտարարություն է տարածել, որում շնորհավորել է շինարարի տոնը: «Արմենպրես»-ը ներկայացնում է քաղաքաշինության կոմիտեի տարածած հայտարարությունն ամբողջությամբ. 

«ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ, Շինարարի տոնը նշվում է օգոստոս ամսվա երկրորդ կիրակի օրը։  Շինարարն ամենախաղաղարար մասնագիտություններից մեկն է։ Այն ձեռնոց է նետում ժամանակակից պայթյունավտանգ աշխարհին՝ ավերումի դեմ կառուցում, ամայացման դեմ՝ շենացում։

Այս խոսքերն առավել քան տեղին են հայ շինարարի համար, որը մեր ժողովրդի պատմության տարբեր դժվարին ժամանակահատվածներում կառուցելով է պայքարել։ Կառուցել և հաղթել։ Նրա հազարամյակներ առաջ կառուցած ամրոցներն ու կամուրջները, հոգևոր ու ռազմական նշանակության կառույցներն այսօր էլ հիացնում են արարողի վարպետությամբ։ Վարպետներ, որոնք իրենց փորձն ու գիտելիքները սերնդեսերունդ փոխանցելով` ստեղծել են դարերի համար մնայուն արժեքներ:

Շուրջ երեկ տասնամյակ է, ինչ հայ շինարարը կառուցում է անկախ Հայաստանում։ Այս ընթացքում կառուցապատվել և բարեկարգվել են հանրապետության շատ բնակավայրեր, բարելավվել ճանապարհներ, ջրատարներ ու հեռահաղորդակցության ցանցեր, շահագործման են հանձնվել արտադրական, հասարակական, տարբեր նշանակության այլ կառույցներ։ Շնորհավորելով բոլոր շինարարներին, մաղթում ենք շինարարության աճող ծավալներ, օրնիբուն աշխատող շինարարական կռունկներ և աշխույժ շինհրապարակներ։ Մաղթում ենք անսպառ աշխատանք»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am