Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տասնյակ մարդիկ են զոհվել ու տուժել Տայվանի հիվանդանոցում բռնկած հրդեհից

Տասնյակ մարդիկ են զոհվել ու տուժել Տայվանի հիվանդանոցում բռնկած հրդեհից

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասը մարդ Է զոհվել հրդեհից, որը բռնկել Էր Տայբեյի հիվանդանոցի յոթերորդ հարկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Տայվանի ԶԼՄ-ները:
Եվս 16 մարդ՝ հիվանդներ ու անձնակազմ, օրհասական վիճակում են:
Հրդեհի պատճառն առայժմ պարզված չԷ, բայց ենթադրվում Է, որ կարճ միացում Է տեղի ունեցել Էլեկտրական շարժակով բժշկական մահճակալում:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ 33 պացիենտ եւ հիվանդանոցի երեք աշխատակիցներ տարհանված են: Հրդեհի պատճառների հետաքննության ընթացքում ոստիկանությունը պարզել Է, որ հիվանդանոցի ոչ բոլոր բաժանմունքներն են հանդերձված ծխի դետեկտորներով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]