Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Երրորդ միջկորեական գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերին Փհենյանում



ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեական երկու պետությունների ղեկավարների այս տարվա ընթացքում երրորդ գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերին ԿԺԴՀ-ի մայրաքաղաք Փհենյանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը:

Հանդիպման շուրջ պայմանավորվածությունը ձեռք Է բերվել նախարարական մակարդակով Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի պատվիրակությունների միջեւ բանակցություններում, որոնք տեղի են ունեցել ապառազմականացված գոտու Փանմունջոմ բնակավայրում: Այդ մասին ասված Է հաղորդագրության մեջ, որում հղում Է արվում Հարավային Կորեայի ազգային միավորման գործերի նախարարությանը:

Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների առաջին երկու հանդիպումները կայացել են այս տարվա ապրիլին եւ մայիսին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ