Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Արտակարգ դրություն Է հայտարարվել Է Հունաստանի Էվբեյա կղզու անտառային հրդեհի շրջանում



ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրցամաքային Հունաստան նահանգի ղեկավար Կոստաս Բակոյանիսը օգոստոսի 12-ին արտակարգ դրություն Է հայտարարել Էվբեյա կղզու Դիրֆիոն-Մեսապիոն մունիցիպալիտետում, որտեղ հրշեջները պայքարում են լեռնային շրջանում մոլեգնող անտառային հրդեհի դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հենց նոր արտակարգ դրություն հայտարարեցինք մունիցիպալիտետում: Հորդորում ենք բոլորին կատարել ոստիկանության եւ հրշեջ պահպանության ցուցումները»,- գրել Է Բակոյանիսը Facebook-ի իր Էջում: Հրշեջ պահպանության ներկայացուցչի խոքով՝ «հաշվի առնելով իրադրության լրջությունն ու վտանգավորությունը, գումարվել Է Ճգնաժմերի կառավարման խորհրդի նիստ, որին ներկա Է եղել երկրի ներքին գործերի նախարար Պանոս Սկուրլետիսը»:

Հրդեհի հիմնական օջախը, որն առայժմ չի հաջողվում հսկողության տակ վերցնել, գտնվում Է Կոնդոդեսպոտի ավանի շրջանում, որը, ինչպես եւ հարեւան Ստավրոս ավանը, տարհանվել Է: Կրակի դեմ պայքարում Է 186 մարդ, գործի Է դրված 62 հրշեջ մեքենա: Նրանց օգնում են ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ:

Էվբեյայի հրդեհի մասին իրազեկված Է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ