Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շառլոթսվիլում չորս մարդ Է ձերբակալվել բողոքի ակցիաների ընթացքում

Շառլոթսվիլում չորս մարդ Է ձերբակալվել բողոքի ակցիաների ընթացքում


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Շառլոթսվիլ քաղաքի ոստիկանությունը չորս մարդ Է ձերբակալել օգոստոսի 12-ին կայացած բողոքի ակցիաների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CBS հեռուստաալիքը:

Օգոստոսի 12-ին աջ ծայրահեղական կազմակերպությունների կողմնակիցների եւ նրանց հակառակորդների երթերն ու հանրահավաքները տեղ են ունենցել գլխավորապես Վաշինգտոնում եւ Շառլոթսվիլում: Մասնավորապես, աջ ծայրահեղական կազմակերպությունների մի քանի հազար հակառակորդներ Էին հավաքվել Սպիտակ տան մոտ, նրանց թիվն զգալիորեն գերազանցում Էր աջերի ներկայացուցիչներին:

Ակցիան նվիրված Էր Վիրջինիայի նահանգի Շառլոթսվիլ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առաջին տարելիցին, որտեղ աջ ծայրահեղականների համանման երթի ժամանակ ծայր առան զանգվածային ընդհարումներ, որոնց հետեւանքով զոհվեց մեկ մարդ, եւս 19 հոգի վերքեր ստացան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]