Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Արսենալ»-ը պարտվեց Պրեմիեր լիգայի առաջին խաղում. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

«Արսենալ»-ը պարտվեց Պրեմիեր լիգայի առաջին խաղում. Մխիթարյանը մասնակցեց 
ամբողջ խաղին

ԵՐԵՎԱՆ,  12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցեց «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  խաղի մեկնարկից ընդամենը 13 րոպե անց «Մանչեսթեչ սիթի»-ին բացեց խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ստերլինգը: Խաղակեսի վերջնամասում «Արսենալ»-ն առավել շատ էր տիրում գնդակին և նախաձեռնությանը: Ի վերջո թիմերն ընդմիջման գնացին 0:1 հաշվով՝ հօգուտ «քաղաքայինների»: Երկրորդ կեսի 62-րդ րոպեին «զինագործները» սեփական դարպասն ընդունեցին նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Սիլվան: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Արսենալ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 18-ին՝ արտագնա խաղում մրցելով «Չելսի»-ի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]