Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախի Տող գյուղում հինգերորդ անգամ կազմակերպվելու է արցախյան գինու փառատոն

Արցախի Տող գյուղում հինգերորդ անգամ կազմակերպվելու է արցախյան գինու 
փառատոն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հադրութի շրջանի Տող գյուղում սեպտեմբերի 15-ին  կկայանա Արցախյան գինու հինգերորդ փառատոնը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարարությունից, արդեն ավանդական դարձած այդ իրադարձության ծրագիրն ընդգրկելու է արցախյան գինու և գյուղատնտեսական տոնավաճառներ, արվեստի ցուցահանդեսներ,համերգ,ժամանցային հետաքրքիր միջոցառումներ:

Գինու տոնավաճառը բաց է լինելու առավոտյան ժամը 10։00-ից մինչև 20։00, իսկ համերգային ծրագիրը նախատեսվում է կազմակերպել ժամը 15։00-ից։ Փառատոնի հյուրերի և մասնակիցների համար գործելու է ավտոբուսների հատուկ երթուղի՝ Ստեփանակերտից Տող և հակառակ ուղղությամբ: 

Արցախյան գինու փառատոնը 2014 թվականից կազմակերպվող ամենամյա համապետական միջոցառում է, որն իր հարկի տակ ընդունում է տասնյակ գինեգործների Արցախից և Հայաստանից, մշակութային բազմաբնույթ համույթների և հազարավոր հյուրերիՓառատոնի կազմակերպիչն է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը: Գլխավոր գործընկերը «Կատարո» գինու գործարանն է։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]