Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս

Հանրապետության հրապարակում կայացած հանդիպմամբ տրվել է Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքի մեկնարկը

Հանրապետության հրապարակում կայացած հանդիպմամբ տրվել է Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակում կայացած հանդիպմամբ մեկնարկել է Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանում Եվրոպական Միության գրասենյակի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը ողջունել են, շնորհավորել և բարի երթ մաղթել Երևան քաղաքից Իջևան մեկնող մասնակիցներին։

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները կշարունակվեն երիտասարդության մայրաքաղաք Իջևանում:  Հայաստանի տարբեր անկյուներից երիտասարդները կհանդիպեն Իջևանում նշելու այս օրը, մասնակցելու տարբեր միջոցառումների, ինչպես նաև քննարկումների` երիտասարդական ապագա քաղաքականությունների մշակման գործընթացներում երիտասարդների ձայնը լսելի դարձնելու նպատակով։

ԵՄ պատվիրակությունը, ի թիվս այլ կազմակերպությունների, միացել է օրվա միջոցառումներին «Ծանոթության միասնական նախաճաշով»: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ