Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս

Կասպյան հնգյակի երկրների ղեկավարները Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր են ստորագրել

Կասպյան հնգյակի երկրների ղեկավարները Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կասպյան հնգյակի երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի ղեկավարները Ղազախստանի Ակտաու քաղաքում ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, փաստաթուղթը տարածաշրջանի համար պատմական է, որի վրա աշխատանքը տևել է երկու տասնամյակ:

Կասպյան գագաթնաժողովի ավարտին հռչակագրի տակ իրենց ոտորագրությունն են դրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Փորձագետները 5 երկրների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագիրն անվանել են «Կասպից ծովի Սահմանադրություն»: Ստորագրված հռչակագրի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակը և ընդերքը բաժանվում են հարևան պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

 


 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ