1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Բանանց»-ը նոր գլխավոր մարզչի պաշտոնակատար ունի

«Բանանց»-ը նոր գլխավոր մարզչի պաշտոնակատար ունի

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Իլշատ Ֆայզուլինը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարզիչ օգնականներն են Կարեն Սիմոնյանն ու Արսեն Պետրոսյանը, դարպասապահներին կշարունակի մարզել Տիգրան Ասլանյանը:
Իլշատ Ֆայզուլինը նախկինում ճանաչված ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, իսպանական «Ռասինգում», «Վիլյառեալում», «Խետաֆեում» և այլ ակումբներում:  
Մարզչական կրթությունն ու ՈՒԵՖԱ-ի PRO արտոնագիրը Ֆայզուլինը ստացել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում, աշխատել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ակադեմիաներում: 2017-ի հուլիսից Ֆայզուլինը զբաղեցնում է «Բանանցի» Ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]