Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Հայաստանում կոալիցիա չկա, մենք փորձել ենք ձևավորել ազգային համաձայնության կառավարություն. վարչապետ


ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կոալիցիա չկա, այլ ազգային համաձայնության կառավարություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տավուշ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կոալիցիայի մաս կազմող Դաշնակցությունը քաղաքական է որակել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը:

«Հայաստանի Հանրապետությունում կոալիցիա չկա, այստեղ թյուրըմբռնում կա: Մենք փորձ ենք արել ազգային համաձայնության կառավարություն ձևավորել: Ով իրեն դուրս է զգում ազգային համաձայնությունից, մենք ոչ ոքի չենք բռնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 Անդրադառնալով առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հաջորդ ամիս այն դժվար թե անցկացվի:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ