Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Վարչապետի հանձնարարությամբ միկրոբիզնեսի և արտադրական ձեռնարկությունների նկատմամբ վարչարարությունը պետք է լինի հավասարակշռված


ԵՐԵՎԱՆ,  11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարություն է տվել, որպեսզի միկրոբիզնեսի և արտադրական ձեռնարկությունների նկատմամբ վարչարարությունը լինի հավասարակշռված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ  պետական եկամուտների կոմիտեի և բիզնեսի հարաբերություններում միշտ շեշտադրվել է օրինականության անհրաժեշտությունը, սակայն, այնուամենայնիվ, օրինականության անհրաժեշտության  մեկնաբանությունները պետք է չլինեն այնպիսին, որ իրական վնաս հասցնեն տնտեսությանը և բիզնեսին:

«Առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ հանձնարարականը եղել է հատկապես միկրոբիզնեսի և արտադրական ձեռնարկությունների նկատմամբ վարչարարությունը իրականացնել հավասարակշռված և չլինի կոշտ վարչարարություն: Հույս ունեմ, որ այս հանձնարարությունը չի դիտարկվի որպես օրինականության դաշտից դուրս գալու ինդուլգենցիա»,- ասաց Փաշինյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ