Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տպավորություն ունեմ, որ ԵՄ գործընկերների հետ աշխատանքը կառուցողական է ընթանում.ՀՀ վարչապետ

Տպավորություն ունեմ, որ ԵՄ գործընկերների հետ աշխատանքը կառուցողական է 
ընթանում.ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, կառավարության ներկայացուցիչները ներկայումս աշխատում են ԵՄ գործընկերների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տավուշ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե իր բրյուսելյան այցից հետո խոսվում է այն մասին, որ Հայաստանն ակնկալում է աջակցություն ԵՄ-ից:

«ԵՄ գործընկերների հետ աշխատանքն ընթանում է, տպավորություն ունեմ, որ այն կառուցողական բնույթ ունի: Հույս ունենք արդյունավետ կլինի»,- ասաց վարչապետը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-12-ին այցել էր Բրյուսել, որտեղ հանդիպել է Եվրամիության ղեկավարության հետ: Նա խոսել է Հայաստանին ԵՄ-ին տրամադրվող աջակցության նոր մոտեցումների մասին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]