Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տնտեսագետի կարծիքով՝ դրամը պահպանում է կայունությունը հավասարակշռված դրամավարկային քաղաքականության շնորհիվ

Տնտեսագետի կարծիքով՝ դրամը պահպանում է կայունությունը հավասարակշռված դրամավարկային քաղաքականության շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում հարևան երկրների ազգային արժույթի արժեզրկման ֆոնին Հայաստանի ազգային դրամը պահպանում է իր կայունությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ տարածաշրջանում ազգային արժույթի անկայունության միտումներ է նկատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած անկանխատեսելի արտաքին քաղաքականության ֆոնին:

Տնտեսագետը ուշադրության հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հարևան երկրներում՝ Իրանում, Թուրքիայում, Վրաստանում և Ադրբեջանում նկատվում է արժույթների համատարած արժեզրկում, սակայն Հայաստանի ազգային դրամն իր կայունությունը պահպանում է:

«Այս առումով Հայաստանի ազգային դրամը պահպանում է ոչ  միայն հարաբերական, այլ բացարձակ կայունություն վերջին տարիների  ընթացքում, որն, իհարկե,  հավասարակշռված  դրամավարկային քաղաքականության  արդյունք  կարելի է համարել, ինչն իր հերթին կայուն ֆոն է ստեղծում բիզնես միջավայրի համար: Այսինքն՝ ձեռներեցների համար ազգային արժույթը  կանխատեսելի է դարձնում նաև տնտեսության զարգացումները և ներդրումներ կատարողները ,բնականաբար, շատ ավելի նախընտրելի են դարձնում Հայաստանի Հանրապետության տնտեսությունը»,- ասաց Մանասերյանը:

Տնտեսագետը հիշեցրեց, թե ինչպես էին հարևան երկրներում բազմաթիվ բանկեր փակվում, ինչը Հայաստանում չի նկատվել նույնիսկ 2009-14 թվականների ազգային դրամի արժեզրկման ժամանակ:

Մանասերյանը Հայաստանի համար ոչ ցանկալի է համարում ԱՄՆ-ի կողմից կիրառվող նոր պատժամիջոցները Ռուսաստանի Դաշնության նկատմամբ:

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունները փողկապակցված են և բավական մեծ ծավալ են կազմում արտահանումն ու ներմուծումը, որոնք տարեցտարի ավելանում են, հատկապես՝ Եվրասիական տնտեսական միության  անդամակցության համատեքստում:

«Ռուսական ռուբլու արժեզրկումը վերջին շրջանում և  ես կասեի վերջին տարիների ընթացքում բավականին բացասական ազդեցություն է թողնում  Հայաստանի Հանրապետության վրա: Եվ դա առաջին հերթին Ռուսաստանի բնակչության վճարունակության անկումն է , որը կարող է խոչընդոտել Հայաստանից արտահանվող  ապրանքների  իրացման վրա»,- ասաց տնտեսագետը:

Ըստ Մանասերյանի՝  մյուս կողմից, երբ Հայաստանի գործընկեր երկրում տեղի է ունենում ազգային արժույթի արժեզրկում, դա  երկրին հնարավորություն է տալիս  համեմատաբար ավելի էժան գներով  ձեռք բերելու  հումք կամ պատրաստի արտադրանք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]