1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանի ուժայինները ոչնչացրել են 11 ահաբեկչի

Իրանի ուժայինները ոչնչացրել են 11 ահաբեկչի

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն օգոստոսի 11-ին հայտարարել է, որ Օշնևիե շրջանի մոտակայքում վնասազերծել է ահաբեկչական խմբի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ոչնչացվել է 11 զինյալ:

«Երեկ երեկոյան բավական լավ զինված ահաբեկչական խումբը, որը կապված է օտար հետախուզական ծառայությունների հետ, սահմանային Օշնևիե շրջանից փորձ է արել ներթափանցել երկիր: Նպատակն է եղել երկրում իրավիճակն ապակայունացնելը: Ահաբեկչական խումբը վնասազերծվել է»,- ասված է հայտարարության մեջ:

Օպերացիայի ընթացքում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորներն առգրավել են մեծ քանակությամբ, զենք և զինամթերք, ինչպես նաև կապի սարքավորումներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]