Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ–ն չպետք է շարունակի անտեսել պատմական փաստերը. կոնգրեսականը Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ–ն չպետք է շարունակի անտեսել պատմական փաստերը. կոնգրեսականը Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Թեդ Լյուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այդ մասին գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով նաև Թուրքիայից ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերի բարձրացման՝ Թրամփի որոշմանը:

«Ես համաձայն եմ նախագահ Թրամփի հետ։ Թուրքիան ձգտում է ավտորիտարիզմի  եւ գնալով ավելի հակաամերիկյան  է դառնում։ Մեզնից շատերը պնդել են, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի։ Ես կոչ եմ անում Թրամփին անել դա: ԱՄՆ–ն չպետք է շարունակի անտեսել պատմական փաստերը»,– նշել է կոնգրեսականը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերի չափը բարձրացնելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]