Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Հայ արիները Արմաղան լեռան գագաթին նշել են Նավասարդը

Հայ արիները Արմաղան լեռան գագաթին նշել են Նավասարդը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Արիական Միաբանության, ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան գագաթին օգոստոսի 11-ին նշում են Նավասարդը: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայ Արիական Միաբանությունից, առավոտ ծեգին  ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները Նավասարդի ավանդական տոնը սկսել են ծեսով: Ծեսից հետո քրմերը ներկաներին նուշով ու մեղրով կաթ եւ գարու ու տարեկանի բոքոններ են հյուրասիրել: Ապա ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը ցուցադրական զորախաղ է անցկացրել, որը մեկնարկել է ավանդական հայկական կոխով: Երեկոյան խումբը կիջնի Սեւանա լճի ափ՝ շարունակելու տոնական օրը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ