Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արարատի եւ Արմավիրի մարզերում օգոստոսի 11-ին ջրանջատումներ են սպասվում

Արարատի եւ Արմավիրի մարզերում օգոստոսի 11-ին ջրանջատումներ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեոլիա Ջուր» ընկերությունը իր հաճախորդներին և սպառողներին տեղեկացնում է, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից սնուցվող էլեկտրաենթակայանի հոսանքազրկման պատճառով օգոստոսի 11-ին՝ ժամը 11.00-21.00-ն դադարեցվում է մի քանի բնակավայրերի ջրամատակարարումը: «Արմենպրես»-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունից  տեղեկացրեցին, որ ջրամատակարարումը նշված ժամանակահատվածում կդադարեցվի Արարատի մարզի՝ Նորաբաց, Դարակերտ, Ղուկասավան, Գետափնյա, Արբաթ, Հայանիստ, Դարբնիկ, Դաշտավան, Զորակ գյուղերում,  Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]