Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի 
նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: 

ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առաջին փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի հայ-ճապոնական փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնել՝ շեշտակիորեն ավելացնելով համագործակցության ծրագրերը։ 

Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության խորացումը արևային էներգիայի, ինտենսիվ և նորարական գյուղատնտեսության, սեյսմակայուն շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներում: 

Հանդիպման ընթացքում քննարվել է նաև Ճապոնիայի հնարավոր մասնակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության կողմից ցուցաբերվող աջակցությանը:

Կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը, մասնավորապես Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի՝ սեպտեմբերին կայանալիք այցը Հայաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]