1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանն ամեն ինչ անում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի անվտանգությունն ապահովելու համար. ՀՀ վարչապետ

Հայաստանն ամեն ինչ անում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի 
անվտանգությունն ապահովելու համար. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերյանցիների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ Հայաստանն ամեն ինչ անում է ադրբեջանական գերեվարության մեջ հայտնված Կարեն Ղազարյանի անվտանգ վերադարձը Հայաստան ապահովելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին վարչապետը հայտնեց Նոյեմբերյանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իր տիկինը՝ Աննա Հակոբյանն օրեր առաջ այցելել էր Կարեն Ղազարյանի ընտանիքին:

«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ հարցին ու շատ լուրջ զբաղվում ենք: Եթե տեղյակ եք, վերջերս, կինս` Աննան, այցելել էր Կարեն Ղազարյանի ընտանիքին, ինչից հետո նամակ փոխանցվեց Կարենին, և նաև ուրախ լուր եղավ, որ նա ողջ է, ու գիտեն նրա տեղը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` հայկական կողմն ամեն ինչ անում է Կարենի` հայրենիք վերադարձն իրականացնելու համար:

«Արդարադատության նախարարությունը Կարեն Ղազարյանի հետ տեղի ունեցած դեպքից հետո հրատապ և պրոֆեսիոնալ գործունեություն է իրականացրել ՄԻԵԴ-ում, և մի կարևոր որոշում է ընդունվել Կարեն Ղազարյանի հետ կապված, որը պարտավորեցնում է Ադրբեջանի իշխանություններին ապահովել նրա անվտանգությունը: Մնացածն արդեն բանակցությունների խնդիր է, և համոզված եղեք, որ Հայաստանն ամեն ինչ կանի այդ խնդիրը լուծելու համար»,- հավելեց Նիկոլ փաշինյանը:

Օգոստոսի 2-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այցելել էր Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին: Աննա Հակոբյանը Կարեն Ղազարյանի ծնողներին ասել էր, որ այս պահին ամենակարևորը նրա մասին լուր ունենալն է:

Նա հույս էր հայտնել, որ հնարավորինս արագ Կարեն Ղազարյանի մասին լուր կունենան Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ջանքերի արդյունքում:

Գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողները հայտնել էին, որ իրենց արդեն այցելել են Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները:

Աննա Հակոբյանը խոստացել էր կապ հաստատել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ղազարյանի ծնողները վարչապետի տիկնոջը փոխանցել էին, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները իրենց հետ հանդիպմանը խոստացել են կապ հաստատել Կարենի հետ, սակայն դեռ չեն արել:

Վարչապետի տիկինն ընդգծել էր, որ այս պարագայում Կարեն Ղազարյանի հետ կապ հաստատելու միակ տարբերակը միջազգային ճնշումն է՝ ընդգծելով, որ ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե Հայաստանի կառավարությունից կախված որևէ բան լիներ:

Ղազարյանի ծնողները իրենց մտահոգությունն էին հայտնել նաև այն կապակցությամբ, որ ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց որդուն ներկայացնում են որպես դիվերսանտ, ինչն արդեն հերքվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]